Սիրուշոն մշտապես աչքի է ընկել իր ուրույն ոճով։ Երգչուհին հագուստներն ընտրելիս միշտ առաջնորդվում է հայկական էլեմենտներով։

Նրա հագուկապի և արդուզարդի մեջ մշտապես առկա են հին հայկական նախշազարդերը։ Սիրուշոն նոր շունչ է տալիս հին հայկական նորաձևությանը և այն ներմուծում ժամանակակից նորաձևություն։ Եվ այն ստացվում է, քանի որ շատերն են սկսել նախընտրել նման հագուստներ և զարդեր։

Սիրուշոն ակտիվ է համացանցային տիրույթում։ Նա հաճախ է նոր ֆոտոշարքեր ներկայացնում, որտեղ հրաշալի տեսք է ունենում։ Եվ ահա երգչուհին հղիության իններորդ ամսում հանդես է եկել հիանալի կերպարում։

Ներկայացված լուսակարներից մեկին կից երգչուհին գրել է․ «Հայ կինը մշտապես հպարտ է եղել ինքն իրենով»։ Մեկնաբանություններում երգչու երկրպագուները և մի շարք հանրային դեմքեր ուղղակի հիացել են երգչուհու նոր կերպարներով և բարի ազատում մաղթել։

Սիրուշոն այժմ գտնվում է Ամերիակյում, որտեղ էլ պատրաստվում է լույս աշխարհ բերել երրորդ երեխային։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ դուստր է ունենալու։