Պլաստիկ վիրաբույժ սիրուն Մինասը երկրորդ անգամ կմայրանա։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ սոցիալական իր հարթակում հանրայնացնելով լուսանկարներ, որտեղ երևում է նրա երջանիկ կարգավիճակը։ Լուսանկարները նրա առաջնեկի մեկամյակի կապակցությամբ է արվել։

Ավելի վաղ նա իր անձնական հաշվում որդու՝ Վարդանի մեկամյակի առիթով այլ լուսանկարներ էր հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպիսի տորթ և գունային համադրություն են ընտրել փոքրիկի խնջույքի համար։ Սիրուն Մինասը հանրության կողմից բավական սիրված է և ունի մեծ լսարան։

Լուսանկարների մեկնաբանությունների հատվածում վիրաբույժի հետևորդները հայտնել են իրենց ուրախությունը՝ կապված նրա հղիության հետ և հանդես եկել ջերմ բարեմաղթանքներով։

Սիրուն Մինասը բացի պլաստիկ վիրաբուժությունից իրեն փորձել է նաև բեմում։ Նա հանդես է եկել «Women’s Club» հումորային ծրագրում և սիրվել հանդիսատեսի ու հեռուստադիտողի կողմից։

Վիրաբույժը ոչ միայն գրավիչ և հետաքրքիր արտաքինի շնորհիվ է աչքի ընկնում, այլև իր գեղեցիկ և յուրօրինակ հայերեն խոսքով։