Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան ամուսնական զույգն օրինակելի ընտանիք ունի և ընտանիքով հպարտանում են ոչ միայն հենց իրենք, այլ նրանց երկրպագուներն ու հանրությունը։

Նրանք երկու որդիների ծնողներն են և հաճախ են երեխաների մասնակցությամբ դրվագներ հանրայնացնում և պատմում նրանց մասին։

Արտիստների ավագ որդին՝ Լեոն, կարծես ծնողների ուղով է ուզում գնալ։ Նա հրաշալի ձայնային և վոկալային տվյալներ ունի։ Իսկ ծնողները զբաղվում են երեխայի բնատուր տվյալներով և փորձում զարգացնել։ Այս տարի հայտնի ընտանիքը տոնում է իրենց ընտանիքի ստեղծման օրը։

Ինն տարի առաջ երկու սիրող սրտեր սկիզբ դրեցին մի նոր գեղեցիկ, հայկական ընտանիքի ստեղծմանը։ Օրվա գեղեցիկ այս առիթով համացանցային իրենց հարթակներում հրապարակում են կատարել թե՛ Մարտինը և թե՛ Հռիփսիմեն։ Նրանք համատեղ լուսանկարների հրապարակմամբ են հադես եկել։

Մարտինը գրել է․ «Սիրում եմ քեզ միշտ․․․»։ «Ինն տարի միասին»,- գրել է Հռիփսիմեն։ Մեկնանությունների հարթակը ողողված է եղել ջերմագին շնորհավորանքներով։