Սիրով տեղեկացնում եմ ձեզ․․․ Ալինա Մարտիրոսյանը նոր աշխատանք ունի


Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չի երևում։ Դերասանուհին համացանցային տիրույթում ակտիվություն է ցուցաբերում և այդ կերպ պահպանում իր սերտ կապը երկրպագուների հետ։

Սոցտիրույթում նրան հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից դառնում նրա կյանքի ուշագրավ մանրամասներին։ Կյանքի այս շրջափուլում Ալինան ամուսնուն օգնում է վերջինիս կուսակացական հարցերում։

Ինչպես գիտեն շատերը՝  դերասանուհու ամուսինը՝ Կարեն Արայանը, հիմնել է Լույսի բանակ կուսակցությունը։ Իսկ այժմ էլ Ալինա Մարտիրոսյանը հետևորտներին հայտնել է իր նոր աշխատանքի մաիսն։ Դերասանուհին այսուհետ վարելու է բլոգ, որտեղ խոսելու է առողջության մասին։

Նրա նպատակն  է օգնել մարդկանց առողջության հարցում։ Ալինան ներկայացնելու է  բաղադրատոմսեր, որոնք բացառապես բուսական ծագում ունեն։

Բաղադրատոմսերը պատկանել են իր տատիկին, որոնք փոխանցվել և պահպանվել են իր մոտ։ Վարը ներկայացված տեսանյութում դերասանուհին մանրամասն ներկայացնում է, թե ինչ է առաջիկայում ներկայացնելու իր հետևորդներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: