Ռոմելա Սարգսյանն այն երիտասարդ դերասանուհիներից է, ով անմիջապես սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Հեռուստասերիալներում տաղանդավոր դերասանուհին կարողացավ ցույց տալ այնպիսի պրոֆեսիոնալ խաղ և կերտել այնպիսի կերպարներ, որ դարձավ հեռուստադիտողի սիրելին։

Դերասանուհին չի սիրում անձնական բնույթի հրապարակումներ կատարել և հարցազրույցների ժամանակ հազվադեպ է խոսում ամուսնու մասին։ Նրա ամուսնացած լինելու փաստը շատերին էր զարմացրել։

Այնուհետև տևական լռությունից հետո դերասանուհին հայտնել է, որ ամուսնացած է Աշոտ Պողոսյանի հետ, ով նույնպես դերասան է։ Եվ ահա նա օրերս բացառիկ հրապարակում է կատարել և հանրայնացրել ամուսնու լուսանկարներ և շնորհավորել նրան տարեդարձի առիթով։

Լուսանկարներին կից Ռոմելան գրել էր․ «Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի»։ Դերասանուհու հետևորդները, որոնց թիվը հասնում է հազարավորների, անտարբեր չեն անցել հրապարակման կողքով և հանդես են եկել ջերմ խոսքերով, շնորհավորանքներով և մաղթանքներով։

Այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։