«Սիրելի՛ ժողովուրդ․․․ հարգելի՛ ժողովուրդ․․․շնորհակալություն ձեզ ձեր ցավը տանեմ»․ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ուշագրավ կադրերը


Հայաստանում  վերջին շրջանում տեղի են ունենում իրադարձություններ, ինչը տարիներ առաջ դժվար էր անգամ պատկերացնել։ Օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահին տեսնել ընդդիմադիր հարթակում և բեմի վրա հանրահավաք վարելիս։

«Հետաքրքիր է, մի հատ հարց տվեք՝ ո՞վ է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում»։ Ահա այս հայտնի և որոշ շրջանակների կողմից թևավոր դարձած նախադասությունը այսօր կրկին սկսել է շահարկվել։

Ռոբերտ Քոչարյանը բարձրացավ հարթակ և իր աջակիցների կողմից արժանացավ բուռն ընդունելության։ Երկար տարիների ընդմիջումը կարծես իրավիճակ էր փոխել․ երկրորդ նախագահի բառապաշարը հանրության հետ շփվելիս ակնհայտ փոփոխված էր։

Հանրահավաքի ընթացքում ընդգծված նուրբ տոնով էր դիմում հանրությանը․ «Սիրելի՛ ժողովուրդ․․․ հարգելի՛ ժողովուրդ» և վերջում արդեն՝  «շնորհակալություն ձեզ ձեր ցավը տանեմ» և բանը հասավ նրան, որ երկրորդ նախագահը հանեց փողկապը։

Ռոբերտ Քոչարյանի օրեր առաջ անցկացված հանահավաքի ուշագրավ կադրերին կարող եք ականատես լինել վարը ներկայացված տեսանյութում․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!