Սիրահարվել եմ․ Սիլվա Հակոբյանը նոր զուգերգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում հետ նա կատարում երգը


Ինչպես գիտեն շատերը՝ Սիլվա Հակոբյանը քառասուն օր առաջ երկրորդ անգամ մայրացավ։ Երգչուհին երկրորդ դստեր մայր է դարձել։ Փոքրիկին շնորհել են Սառա անունը։

Փոքրիկ Սառան ընտանիքին երջանկություն և մեծ ուրախություն է բերել։ Երգչուհի մայրիկը փոքրիկի դեմքը ցույց է տվել ծննդյան հենց առաջնի օրը։ Նորաթուխ մայրիկ լինելը երգչուհու համար խոչընդոտ չէ աշխատանքային գործընթացում ակտիվ մնալ։

Նա օրեր առաջ մեծ ուրախությամբ հայտնեց երկրպագուներին, որ առաջիկայում պատրաստվում է նոր երգ ներկայացնել։ Եվ ահա Սիլվան նոր երգի պրեմիերա է ներկայացրել։

Այն կոչվում է Սիրահարվել եմ։ Երգի խոսքերը և երաժշտությունը պատկանում է Սիլվա Հակոբյանի քույրիկին՝ Մանե Հակոբյանին։ Երգը զուգերգ է։ Սիլվան հանդես է եկել Աղասիի հետ։ Այն երկու սիրող սրտերի, նրանց սիրո և վառ զգացմունքների մասին է։

Երգը ներկայացված է գեղեցիկ տեսահոլովակի զուգակցմամբ։ Այն առաջարկում ենք դիտել և լսել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: