Սիլվի Բարկովային ճանաչում են շատերը։ Դերասանուհուն առավել հաճախ հեռուստադիտողը տեսել է հեռուստասերիալներում, սիթքոմերում և այլ նախագծերում։

Տարիներ առաջ սիրված դեասանուհին ամուսնացավ ազգությամբ հնդիկի հետ և տեղափոխվեց Հնդկաստան։ Հնդիկ ամուսին ընտրելու համար Սիլվին բավականաչափ քննադատվեց։ Այս ամենից զատ նա երջանիկ է և վայելում է ընտանեկան ջերմ միջավայրը։

Նա հաճախ է խոսում հնդկական ավանդույթների մասին և ներկայացնում այդ երկիրը։ Դերասանուհու երկրպագուները տարիներ շարունակ սպասում էին Սիլվիի բալիկ ունենալու լուրին։ Եվ ահա, տարիներ անց դերասանուհին համացանցային իր հարթակում հայտնում է, որ սպասում է առաջնեկին։

Նա երեխայի սեռը պարզելու արարողություն է կազմակերպել, սակայն դեռևս չի հայտնել ապագա բալիկի սեռը։ Այս բարի լուրով շատերն են ուրախացել և իրենց ջերմ մաղթանքները հղել Սիլվիին։

Դերասանուհին կլորիկացած փորիկով լուսանկարներ է հանրայնացրել։ Նոր կարգավիճակը նրան շատ է սազում, իսկ լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։