Սիլվի Բարկովան չկատարված երազանքի մասին․«Հետո ես մեծացա, բայց չբոյովացա ու հասկացա, որ ես երբեք այլևս չեմ կարող․․․»


Սիլվի Բարկովան սոցհարթակում բավական ակտիվ է ։ Նա իր առօրյայով գրեթե ամեն օր կիսվում է հետևորդների հետ։ Հիշեցնենք, որ Սիլվին ամուսնացել է և այժմ բնակվում է Հնդկաստանում։ Նրա ամուսինը հնդիկ է։ Դերասանուհու հանրայնացումների մի մասն էլ հնդկական մշակույթի մասին է։

Հետաքրքրական պատմություններ է ներկայացնում Հնդկաստանի և հնդիկների մասին։ Սիլվին այս անգամ լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ պատմել մանությունից դրվագ և խոսել չիրականացված երազանքի մասին։

Նա գրել է․ «Որ փոքր էի, գեղեցկության մրցույթների շատ էի մասնակցում ( երևի 5-6 անգամ)։ Միշտ լավագույն եռյակ էի անցնում, հետո մեր ծանոթներից մեկի ծնունդին մամայիս մի կին ասեց՝ շատ սիրուն աղջիկ ունես, իսկ ընկերուհիս՝ մոդելային գործակալություն։ Հետը խոսեմ ուղարկիր աղջկադ։

Մաման ականջի հետև գցեց, բայց ես՝ ոչ)))։ Ամեն օր մամային հիշեցնում էի, որ ինքը տեղ պիտի զանգի ու զանգեց։ Ես գնացի, հաճախեցի ընդամենը 3 ամիս, բայց հասցրեցի մի ցուցադրության մասնակցել․ հավես էր բեմում քայլելը՝ որպես մոդել։

Հետո մեծացա, բայց չբոյովացա ու հասկացա, որ երբեք այլևս չեմ կարող մասնակցել գեղեցկության մրցութների։ Երկար ժամանակ ցանկություն ունեի, բայց հնարավորություն՝ ոչ, բոյս էր խնդիրը։ Բայց դե, ինչպես ասում են՝ ադամանդը փոքր է լինում»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!