Սիլվա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել


Հրաշք երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր ընտանիքի հետ Ծաղկաձորում էր։ Նա հիանալի հանգստյան օր է անցկացրել՝ կիսվելով մի շարք լուսանկարներով։ Իհարկե, հետևորդների ամենասիրելին հրաշք Միլայի լուսանկարներն են։

Ժպտերեսիկ գեղեցկուհին, իրապես, բոլոր լուսանկարների զարդն է։ Կապուտաչյա գեղեցկուհին ոճային կերպարով է՝ բաց կապույտ ջինսեր, սպիտակ շապիկ և արծաթագույն բոկոտիկներ։

Կարևորը՝ մայրիկի պես է հագնվել։ Սիլվան նույնպես ճերմակ կիպ շապիկ է կրում և ջինսե լայն տաբատ՝ մեծ անցքերով։

Ոճային լուքը Սիլվան ճերմակ մարզակոշիկներով է ամբողջացրել։ Երգչուհին թեթև շպարված է, մազերն էլ ուղիղ հարդարած։

Երեկոյան, երբ եղանակը մի փոքր ցրտել է, փոքրիկ Միլան երկարաթևք շապիկ է կրում՝ ոճային զոլերով։

Հրաշք բալիկի մազերն արդեն բավականին երկարել են, և մայրիկը դրանք մազակալներով է ամրացնում։

Լուսանկարներում երևում են նաև Սիլվայի ամուսինը՝ Նորայր Մանուկյանը, և ընտանիքի մյուս անդամները՝ ուրախ սեղանի շուրջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!