Սիլվա Հակոբյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել


Գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանն ամառային ջերմ օրերը որոշել է Վայքում անցկացնել։ Նա ամուսնու հետ մեկնել է ծննավայր, որտեղ, իր խոսքով, շատ լավ է զգում իրեն։ Սիլվան երկու լուսանկար է զետեղել։

Նա պատկերված է Վայք գրությամբ գեղեցիկ ցուցատախտակի մոտ՝ հեշթեգներով նշելով՝ հենց այդտեղ է գտնվում։ Ցուցատախտակն անչափ գեղեցիկ է։ Այն կանաչ է՝ ոսկեգույն զարդապատկերներով։

Սիլվան մթության մեջ իրապես շողում է։ Նա ճերմակ ծավալուն շապիկ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Հակոբյանը թեթև շպարված է, մազերն էլ ուղիղ հարդարված։ Նրա բնական գեղեցկությունը հրաշալի կերպով ընդգծվում է թեթև շպարով։

Մյուս լուսանկարում Սիլվան ամուսնու՝ Նորայր Մանուկյանի հետ է։ Նրանք նստած են քաղաքային նստարանին՝ Վայք գրությամբ։ Ջերմ ու անչափ սիրառատ լուսանկարի վրա Սիլվան կարմիր սրտիկ սմայլիկ է դրել՝ լավագույն մակագրությունը տալով այս հրաշք կադրին։

 

2021 թվականի պաստառների մասին տենդենցները կարող եք գտնել հետևյալ հղումով Обои 2021 года


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!