Սիլվա Հակոբյանի և Արամեի անչափ զվարճալի տեսանյութը


Սիլվա Հակոբյանյանն ու Արամեն բավականին զվարճալի տեսանյութ են հրապարակել։ Տեսանյութը հրապարակվել է տիկտոկյան ֆորմատով։ Ըստ այդմ, կաղապարային ձևաչափով հնչող ձայների ներքո երգիչները կրկնօրինակում են ասելիքը՝ զուգահեռ անելով նաև դերասանական ժեստեր։

Տեսանյութում Արամեն իբր հարցնում է, թե զրուցակիցը, այս դեպքում՝ Սիլվան, ի՞նչ է անում ամբողջ օրը, որին ի պատասխան Սիլվան նյարդային պատասխանում է, որ ամբողջ օրը շատ կարևոր գործ է անում՝ ներվայնանում է։

Նշենք, որ վերջերս Սիլվա Հակոբյանը տեղեկացրել է այն մասին, որ կարճ ժամանակով գնում է Վալդիվաստոկ՝ օդանավակայանից լուսանկար հրապարակելով։ Նշենք, որ Վլադիվաստոկում է նաև Արամեն։

Երգիչները դեռևս չեն հանրայնացրել, թե որն է իրենց այցի նպատակը և ի՞նչ անակնկալ է սպասվում իրենց երկրպագուներին առաջիկայում, սակայն միասին հանդես են գալիս կատակային նյութերով։

Հատկանշական է, որ նույն նյութն իր էջում կիսել է նաև Արամեն՝ գրելով․ Դեբյուտ։


Понравилась статья? Поделиться с друзьями: