Արդեն քառասուն օր է, ինչ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրորդ անգամ է մայրացել։ Նա արդեն երկու դուստրերի մայր է, ինչի առիթով երգչուհին անսահման երջանիկ է։

Այդ մասին նա բազմիցս է ասել։ Այսօր նրա փոքրիկ դուստրը՝ Սառան, քառասուն օրական դարձավ։

Այդ առիթով երգչուհին համացանցային տիրույթում մի քանի հրապարակուներ է կատարել և ցույց տվել հետևորդներին, թե ինչպես են նշանավորել փոքրիկի հիշարժան օրերից մեկը, որը ընտանիքի համար մեծագույն տոն էր դարձել։

Նրա ընտանիքը գտնվել է եկեղեցում, որտեղ ստացել են քահանայի օրհնությունը և անցել համապատասխան եկեղեցական արարողակարգ,

ապա Սիլվան հետևորդներին ներկայացրել է փոքրիկ Սառայի լուսանկարը, որտեղ աղջնակը իր սպիտակ տորթի հետ է լուսանկարվել։ Փոքրիկին շատ են նմանեցնում Միլային։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես է անցել եկեղեցական արարողակարգը և մի քանի այլ ընտանեկան, ուշագրավ լուսանկարներ։