Սիլվա Հակոբյանի դուստրը շնորհավորել է բոլորին Սուրբ Ծնունդի առիթով․ այդ անուշիկ ու քաղցր շնորհավորանքը դուք պետք է լսեք․ տեսանյութ


Համացանցի աստղ դարձած Միլան շարունակում է գրավել բոլորի սրտերը։ Նրա մասնակցությամբ յուրաքանչյուր հանրայնացված կադր մեծ դիտումների է արժանանում։

Սիլվա Հակոբյանը մի առիթով կատակել է և ասել, որ շուտով իրեն կճանաչեն որպես Միլայի մայրիկ, այլ ոչ թե Միլային՝ որպես երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստր, որին մայրիկը բոլորովին դեմ չէ։  Միլան իր արտիստիկ պահվածքով սիրվել է բոլորի կողմից։

Նա շատ ակտիվ երեխա է և ծնողների երջանկությունը, ումով հպարտանում են երջանիկ ծնողները և սիրով կիսվում նրա յուրաքանչյուր փոքր ու մեծ հաջողություններով։

Հրաշք աղջնակը երեք տարեկան է։ Այս անգամ երգչուհի մայրիկը կիսվել է մի տեսանյութով, որտեղ ճանաչված դուստրը շնորհավորում է բոլորին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։

Փոքրիկը տոնածառի մոտ կանգնած իր մանկական անուշիկ ու քաղցր ձայնով շնորհավորում է։ Միանում ենք փոքրիկի քաղցրալեզու շնորհավորանքին և մաղթում սեր ու խաղաղություն բոլորի ընտանիքներին։ Տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: