Սիլվա Հակոբյանի դուստրը՝ փոքրիկ գեղեցկուհի Միլան, շարունակում է հիացնել, զարմացնել և զվարճացնել հետևորդներին։

Երգչուհի մայրիկի հետևորդներն արդեն վաղուց անհամբերությամբ սպասում են սիրելի երգչուհու դստեր հրապարակումներին։

Միլան որքան մեծանում, այնքան անուշիկ աղջիկ է դառնում։ Նա իր քաղցր լեզվով և արտիստիկ պահվածքով խենթացնում է օգտատերերին։ Նա համացանցային իր տիրույթում հազարների հասնող օգտատերեր։

Միլա Մանուկյան՝ ահա այսպես է կոչվում փոքրիկ աղջնակի սոցհարթակը, որտեղ փոքրիկի ծնողները ակտիվորեն ներբեռնում են նրա մասնակցությամբ ուշագրավ կադրեր, դրվագներ, որոնք երբեմն այնքան զվարճալի են լինում։ Եվ ահա, օրերս Միլայի մասնկացությամբ հերթական զվարճալի տտեսանյութն է հանրայնացվել։

Տեսանյութում Սիլվան դստերը հորդորում է կրկնել իր բառերը և ողջույն հղել հետևորդներին, սակայն Միլան ասում է այն, ինչն ուղղակի ինքն է կամենում։ Արդյունքում ստացվել է հրաշալի և անչափ զվարճալի մի հոլովակ, որը կարող եք դիտել վարը։