Սիլվա Հակոբյանի աշխատանքային գործունեությունը վերջին շրջանում ակտիվ փուլ է մտել։ Նա ձայնագրում և նկարահանում է մեկը մյուսի ետևից գեղեցիկ երգեր և տեսահոլովակներ։

Երգչուհին նաև բավականին մեծ ակտիվություն է պահպանում համացանցային հարթակներում։ Նա հաճախակի է հրապարակումներ կատարում և ջերմ ու սերտ հարաբերություններ պահպանում երկրպագուների հետ։

Նրա հրապարակումները աշխատանքային և անձնական-ընտանեկան բնույթ են կրում։ Սիլվան այս անգամ նրանց ցույց է տվել իր աշխատանքային պրոցեսը։ Տեսանյութում երգչուհին գտնվում է ստուդիայում, որտեղ երգում է։ Նկատելի է, որ այնտեղ հրաշալի տրամադրույթուն է տիրում։

Սիլվան հրաշալի է ներկայացնում իր հերթական երգը։ Հանրայնացված փոքրիկ այդ կադրը նրա երկրպագուներն անմիջապես հավանումների են արժանացրել և ակտիվ ներգրավվել մեկնաբանություններում։

Նրանք նշել են, որ անչափ սիրում են երգչուհուն և հիացած են նրա երգերով ու կատարմամբ։ Իսկ ստուդիայից հրապարակած հոլովակը կարող եք դիտել վարը։