Սիլվա Հակոբյանը, նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել դստեր մասնակցությամբ


Սիլվա Հակոբյանի դստրիկը, հիրավի, փոքրիկ աստղիկ է դարձել, ում յուրաքանչյուր նոր արարքին սկսել են սպասել շատերը: Շատ-շատերն են անկեղծորեն հավանում Սիվայի առաջնեկի՝ չքնաղ Միլայի արկածները՝ նրան բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլելով:

Սա ոգևորում է նաև մայրիկին, ով չի զլանում Միլայի առօրյայի հետ կապված ամեն մի հաճելի դրվագ կիսել իր սիրելի հետևորդների հետ՝ նրանց ևս մասնակից դարձնելով իր մայրական ուրախությանը:

Միլայի հերթական նորությունը ինքնատիպ համույթային պարն է: Բալիկի ամեն մի նոր քայլից ոգևորված մայրիկը պատրաստել է անիմացիոն տեսանյութ, որտեղ Միլայի հետ զուգահեռ պարում է նաև մուլտիպլիկացիոն արջուկ, իսկ տեսանյութը հրապարակել է այսպիսի մեկնաբանությամբ.

«Միլայի պարային համույթ»: Պարի ընթացքում փոքրիկ աղջնակը, որ հազիվ է կարողանում կանգնել ու քայլել, շատ համարձակ պարային շարժումներ է անում՝ ուրախացնելով մայրիկին:

Սիլվա Հակոբյանի հանրայնացրած անչափ զվարճալի տեսանկարահանումը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!