Սիլվա Հակոբյանը հրաշք Միլայի նոր լուսանկարն է հրապարակել


Անկրկնելի երգչուհի Սիլվա Հակոբյանը հրաշք դստեր՝ Միլայի նոր լուսանկարն է հրապարակել՝ աննկարագրելի գեղեցկության զգեստով։ Ուղեկցվող մակագրության մեջ Սիլվան հետևորդներին հարցնում է, արդյոք հավանել են զգեստը։ Այն իրապես անչափ գեղեցիկ է, քանզի հայկական արտադրության է։ Նա երախտիքն է հայտնել «Հայկական լուք» նախագծին՝ հայրենական արտադրության հագուստը վերաիմաստավորելու համար։

Միլայի գեղեցիկ զգեստին «Գտնված երազ» մուլտֆիլմի պատկերն է։ Այն մուգ կապույտ է՝ աստղային երկնքի պես՝ սպիտակ նրբիկ փոռիկներով, որոնք ընդգծում են Միլայի փամփլիկ ձեռքերը։

Արդեն բավականին երկարած Միլայի բաց գույնի փայլուն մազերին ծաղկի տեսքով սպիտակ մազակալ է։ Գունային համադրությունը գեղեցիկ է ստացվել բալիկի մուգ կապույտ բոկոտիկների հետ։

 

Սիլվան շնորհակալություն է հայտնել «Անինի» խանութին՝ փոքրիկ Միլայի այդ գեղեցիկ նվերի համար։

Զետեղված լուսանկարը Սիլվան ուղեկցում է #Armenianlook, #կրիրհայկականը, #հայկականընորաձևէ, #հայկականկերպար հեշթեգներով՝ հետևորդներին կոչ անելով հետևել իր օրինակին։

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!