Սիլվա Հակոբյանը երգում է ղազախական ազգային երգը․ տեսնել է պետք


Գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին։ Այս անգամ մեր հրաշաձայն երգչուհին համագործակցել է ղազախների հետ՝ կատարելով նրանց ազգային երգը։ Հայտնի ղազախ կոմպոզիտոր Շամշի Կալդայակովի «Ուրախության վալսը» կատարում են աշխարհի տարբեր անկյունների երգիչները։ Այն գրված է հայտնի պոետ Մուխտար Շախանովի բանաստեղծության հիման վրա։

Տեսահոլավակում նկարահանվել են կատարողներ նաև Հունգարիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բաշկրտստանից, Բուրիաթիայից, Ուկրաինայից, Ղազախստանից և Ղրղզստանից։

Այս հրաշալի տեսահոլովակը նվիրված է կոմպոզիտոր Շամշի Կալդայակովի իննսունամյակին։ Այս նախագիծն ստեղծվել է ավելի մեծ տարածում տալու համար ղազախական հրաշալի երգարվեստին։ Սիլվան, իրապես, հրաշալի է երգում։ Նա նկարահանվել է մեր սուրբ Արարատի ֆոնին՝ ցուցադրելով տեսահոլովակում մեր հրաշալի հողի գեղեցկությունը։

Սրբագույնս ներկայացնելով մեր հրաշալի լեռը և աննման տեսարանը՝ Սիլվան պարզապես ցնցել է բոլորին իր հրաշալի տաղանդով, որը կապ չունի լեզվի հետ, որով երգում է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!