Սիլվա Հակոբյանի ընտանիքով շատերն են հիանում։ Հազարավոր օգտատերեր հետևում են երգչուհու համացանցային գործունեությանը, որտեղ նա հաճախ է ներկայացնում ընտանեկան դրվագներ, հատկապես դստեր մասնակցությամբ։

Դե իսկ դստեր՝ Միլայի հայտնիության մասին չխոսենք։ Փոքրիկը կարողացել է գրավել հանրության ուշադրությունը և ստիպել հիանալ իրենով։

Սիլվա Հակոբյանը նաև սիրով ներկայացնում է իր աշխատանքային առաջխաղացումները։ Այս անգամ երգչուհին հայտնել է, որ առաջիկայում նոր երգի պրեմիերայով հանդես կգա։ Այն պատրաստվում է ներկայացնել դստեր հետ։

Երգը հենց Միլայի մասին է։ Երգչուհին հանրայնացրել մի տեսանյութ, որտեղ ընթանում են երգի կատարման փորձերը։ Միլան մայրիկի գրկում է և փորձում է երգել երգի՝ իր համար նախատեսված հատվածը։ Եվ կարծես հիանալի է ստացվում։

Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում հայտնել են իրենց ուրախությունը և նշել, որ անհմաբերությամբ են սպասելու երգի ամբողջական տարբերակին։ Իսկ Սիլվայի հանրայնացված տեսանյութն այս մասին դիտեք վարը։