Սիլվա Հակոբյանը դստեր հետ հերթական զվարճալի կադրերն է հրապարակել


Սիլվա Հակոբյանի կողմից կատարած համացանցային հրապարակումները հիմնականում դստեր` Միլայի հետ են։ Երգչուհին շատ անգամ է նշել, որ այդ փոքրիկ հրեշտակը կարծես մայրիկի ընկերուհին լինի։

Սիլվան այս անգամ զվարճալի կադրեր է հանրայնացրել, որտեղ մայր և դուստր պարում են։

Այդ կադրերը տրամադրություն բարձրացնող են։ Երգչուհին նաև գրառում է կատարել, որտեղ նկարագրել է իր և դստեր հարաբերությունները։ Նա մասնավորապես գրել է. «Միլայի հետ երբեք չես ձանձրանա»։

Երգչուհու երկրպագուները, որոնք անհամբերությամբ են սպասում Միլայի մասնակցությամբ տեսանյութերին և լուսանկարներին, մեկնաբանություններում իրենց հիացմունքն ու սերն են արտահայտել փոքրիկ Միլային։ Միլան շուտով կդառնա երկու տարեկան։

Նրա ծնողները որոշել դստեր ծննդյան օրը նաև կազմակերպել մկրտություն։ Օրեր առաջ երգչուհին հայտնել էր, որ Միլայի կնքահայրը կլինի նրանց ընտանիքի մոտ ընկերը` Գեորգի Կոտը։ Վերջինս վարսահարդարման աշխարհի չեմպիոն է։

Նա մշտապես ցանկություն է հայտնել լինել Սիլվայի երեխայի կնքահայրը։ Երգչուհու ընտանիքը մեկնել էր Սոչի, որպեսզի Միլան ծանոթանա ապագա կնքահոր հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!