Սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգչի երկրպագուները մեծ սիրով ու ջերմությամբ են ընդունել նոր աշխատանքը։ Նոր ստեղծագործությունը սիրո մասին է և վերնագրված է Սեր ջան։

Երաժշտոթյունը հեղինակել է Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը պատկանում են Գրիգորի Կյոկչյանին։ Մարտին Մկրտչյանը երգում է հավերժական սիրո մասին և խոսքերում հավետ սիրելու խոստում է տալիս։ Տեսահոլովակը նույնպես շատ գեղեցիկ է ստացվել։

Այնտեղ կարելի է տեսնել երկու սիրող սրտերի, որոնք բնության մեջ վայելում են միմյանց ներկայությունը։ «Սե՛ր ջան, քեզ սիրելու եմ, սե՛ր ջան, օրորելու եմ իմ գրկի մեջ մինչև իմ կյանքի վերջ։

Սե՛ր ջան, քեզ սիրելում եմ, սե՛ր ջան, օրորելու եմ ափերիս մեջ մինչև կյանքիս վերջ»,- հնչում են երգի բառերում։ Կարճ ժամանակում հավանումների ու շատ դիտումների է արժանացել երգչի տեսահոլովակը։

Մեկնաբանություններում օգտատերերը երգչի նոր աշխատաքնով հիացել են։ Գեղեցիկ ստեղծագործությանն առաջարկում ենք ծանոթանալ վարը։