Սերժ Սարգսյանն այցելել է մորը և լուսանկարներ հրապարակել


Ս. Սարգսյանը օրերս մեկնել է Արցախ: Նրա այցի հիմնական նպատակը արցախաբնակ մայրիկին, այնտեղ բնակվող ընկերներին տեսակցելն է, ինչպես նաև այնտեղ՝ Ամարասում իրականացվող վանական համալիրի վերակառուցման աշխատանքներին անձամբ տեղեկանալն ու ծանոթանալը:

Ս. Սարգսյանի անունով գործող ֆեյսբուքյան պաշտոնական էջը մինչ այս պարբերաբար տեղեկատվություն էր հանրայնացնում այն մասին, որ Ս. Սարգսյանը հեռավար տեսակապի միջոցով հետևում է այնտեղ իրականացվող վանական համալիրի վերակառուցողական աշխատանքներին:

Դրանից զատ, Ս. Սարգսյանը նաև լուսանկարներ է հանրայնացրել իր մայրիկիկ հետ առավոտյան սուրճ խմելու և զրուցելու հաճելի պահից:

Մեկնաբանելով հանրայնացված լուսանկարները՝ էջում ասվում է, որ այդ պահը բոլոր զավակների ու ծնողների համար սպասված և երանելի պահ է:

Ասվում է նաև, որ նրա օրը սկսվել է մոր հետ զրույցով ու թարմ հատապտուղների ուղեկցությամբ համեղ թեյ վայելելով:

Հայրական տանն արված ու սոցցանցերում հանրայնացված Ս. Սարգսյանի և մոր լուսանկարները ներկայացնում ենք կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!