«Սերժի՛կ, դու  իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, ա՛յ տղա․․․»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին


Նիկոլ Փաշինյանն ելույթներից մեկում անդրադ է կատարել Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որտեղ նա ասել է, որ Փաշինյանը որդուն պետք է փոխանակի քսան ռազմագերու հետ։

Փաշինյանն իր պատասխանում ասել է, որ պատրաստ է այդ քայլին և բանակցային այդ գործընթացենրը հանձնարարել է Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան զույգին․ «Սերժի՛կ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, ա՛յ տղա։

Դու Միշիկի հետ ես շփոթում, թե՞ ում հետ ես շփոթում, ա՛յ Սերժիկ։ 2-րդը՝ քեզ՝ որպես պաշտոնական սուծինյոր, տալիս եմ իմ համաձայնությունը։

Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»։ Այնուհետև հարթակից դիմելով Քոչարյանին և Սարգսյանին՝ նրանց անվանել է «սուծինյոր, թրաֆիկինգի և գերիներ առնել-ծախելու մասնագետներ», ինչպես նաև առաջարկել է զբաղվել փոխանակման հարցերով և հավելել, որ պաշտոնապես սպասում է նրանց պատասխանին։

Այնուհետև ընդգծել է, որ դա էմոցիոնալ ելույթ չէ և մի քանի անգամ կրկնել է, որ պատրաստ է որդուն փոխանակել բոլոր գերիների դիմաց։ Բեմահարթակից դիմել է Ալիևին, Կարմիր խաչին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: