Սերժանտն ընկել է հերոսաբար՝ հանուն հայրենիքի՝ հանուն Արցախի․ ճանաչենք մեր հերոսներին


Հայրենիքն ամեն ինչից վեր դասած տղաներն այսօր արդեն վերևից են հսկում այդ նույն, սակայն վիրավոր հայրենիքը։ Նրանց հայրենասիրությունը տարբերվող էր, նրանց գաղափարախոսությունը բոլորովին այլ։ Նրանք նայեցին մահվանն ուղիղ աչքերի մեջ ու քաջաբար պայքարեցին մինչև վերջ։

Նրանք չվախեցան՝ այդ պահին մտքում ունենալով միայն հայրենիքը։ Հանուն սրբացված հայրենիքի այժմ նրանց տունը դարձավ Եռաբլուրը։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։

Ու սերտենք նրանց սխրանքները, որ ճիշտ փոխանցենք սերունդներին և կրթենք արժանի սերունդ։ Անմահացած հերոների շարքին է դասվել նաև Արայիկ Ղահրամանյանը։ Ծնվել է 2000թ., Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2019 թ․ մեկնել է ծառայության`կիսատ թողնելով ուսումը։

Նա սովորում էր  Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան  համալսարանում։ Պատերազմի առաջին իսկ  օրվանից  եղել է առաջնագծում, մասնակցել է Ջաբրայիլի և Հադրութի պաշտպանական մարտերին։

Եղել է ուսումնական վաշտի սերժանտ։ Ընկել է հերոսաբար հոկտեմբերի 28-ին հանուն հայրենիքի` հանուն Արցախի։ Հավերժ հիշատակ, քաջ հերոս, քո սխրանքն անմար է․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: