Սմբուկով սիսեռով աղցան, որը կհիացնի իր համով


Ամառային ակտուալ ուտեստները շարունակում են մնալ աղցանները։ Դրանք անփոխարինելի սնունդ են՝ վիտամիններով հարուստ և թեթև։ Առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ այս աղցանը՝ սմբուկով սիսեռով աղցան։

Անհրաժեշտ է՝

1 սմբուկ

450 գ սիսեռ

50 գ սամիթ

50 գր մաղադանոս

1 բուլղարական պղպեղ

100 գր սև ձիթապտուղ

Թանձրուկ

50 մլ բուսայուղ

2 ճ․գ․ բալզամիկ քացախ

Աղ

1/3 թ․գ․ քիմիոն

1/3 թ․գ․ սխտորի փոշի

1/3 թ․գ․ սև պղպեղ

Եվ այսպես, անցնենք պատրաստման գործընթացին։ Սմբուկը մանր կտրատել, համեմել բուսայուղով, աղ և պղպեղով, ապա տեղափոխել ջեռոց մինչ կարմրելը:

Խառնել մնացած բաղադրամասերը և լցնել թանձրուկը: Այս աղցանը կարելի է մատուցել տապակած մսի հետ։ Այն բացի նրանից, որ անչափ համեղ  է ստացվում, նաև սեղանին կարող է հաղորդել գեղեցիկ և տոնական տեսք։

Հավատացնում ենք՝ այն կհավանեն բոլորը։ Պատրաստեք և հյուրասիրեք ընտանիքին ու ընկերներին, գոհացրեք նրանց և մտերմիկ, ջերմ մթնոլորտ ստեղծեք սեղանի շուրջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!