«Սա քնած զինվորին կшցնшհшրել չէ». ահա թե ինչպես է ռուս բլոգերը մեկնաբանում ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման փաստը


Երեկ հայկական կողմը մի ուշագրավ տեսանյութ հանրայնացրեց, որտեղ երևում էր, թե ինչպես է հայկական հատուկ զինտեխնիկայի միջոցով բավականին մեծ հեռավորության վրա թիրախավորվում ու խոցվում հակառակորդ կողմի գերթանկարժեք ԱԹՍ-ն, որը մեր օդային տարածք էր ուղարկվել հետախուզական նպատակներով:

Այս փաստին իր սոցցանցային էջում ուշագրավ կերպով անդրադարձ է կատարել ռուս բլոգեր Լապշինը: Նա վերահաստատել է հնչած այն կարծիքները, որ այս սարքերը բազմից ապացուցել են իրենց արդյունավետ կիրառությունը: Նշելով, որ ադրբեջանական կողմը դրանից տասը հատ ունի, բլոգերը հավելել է, որ արդեն պակաս թվով է մնացել:

Ռուս բլոգերը նշել է, որ ոչ մի երկիր դեռ չի կարողացել այդօրինակ անօդաչու թռչող սարք խոցել, չնայած որ սարքը հաջողությամբ օգտագործվում է մի շարք հզոր երկրներում:

Լապշինը հրապարակումն ավարտել է հայ զինվորականնների հասցեին հիացական արտահայտություններ հնչեցնելով:

Վերջում բլոգերը հավելել է, որ իր մասնագետ ընկերներից ճշտել է՝ համոզվելով, որ միայն անտաղանդ ռազմական ղեկավարը կարող էր այդօրինակ հիմարություն թույլ տալ և այդպիսի թանկարժեք սարք հшրվшծի վտանգի տակ դնել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!