«Սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությունը վտանգի մեջ է․․․Հայաստանում բարդակ վիճակ է»․ Գագիկ Համբարյան


Երեկվանից ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ կինը արաբական պարային հագուստով Հանրապետության հրապարակում պորտապար է պարում։ Այս տեսանյութը շատերի զարույթն է շարժել։

Տեսանյութին անդրադարձ են կատարել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ այդ տեսանյութը «մեսիջ է» այն մասին, որ քրիստոնյա Հայաստանը վտանգի մեջ է։

Քաղաքագետը պնդում է, որ ցանկության դեպքում ոստիկանները, որոնք մշտապես հսկում  են այդ տարածքը, կարող էին կանխել այդ խայտառակոււթյունը։ Իր գրառման մեջ Գագիկ Համբարյանը նշել է․ «Հայաստանում բարդակ վիճակ է, և ով ինչ ցանկանա, կանի»։

Քաղաքագետը զայրացել է, որ աշխարհի առաջին քրիստոնյա պետության կենտրոնում մահմեդական ծագման պար են պարում և դա ոչ ոքի ոչ միայն չի հետաքրքում, այլև դրա համար ոչ ոք չի պատժվել։

Այս իրողությունը քաղաքագետը համեմատել է 1987 թվականին 18-ամյա գերմանացու՝  Մոսկվայի Կարմիր հրապարակում ինքնաթիռով վայրեջք կատարելու հետ։ «Շատերը հասկացան, որ դա ԽՍՀՄ վերջի սկիզբն է»,- գրել է Համբարյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: