«Սա հիմգ ամիս առաջ էր, բայց ամեն օր ապրում եմ նույն հրճվանքն ու ուրախությունը»․ Լիլիթ Հովհաննիսյանը հերթական գեղեցիկ տեսանյութն է հրապարակել


Ինչպես հայտնի է, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սպասում է առաջնեկին։ Ամիսներ շարունակ բալիկի սեռի հետ կապված նա շարունակ պահպանում էր ինտրիգ։ Այս անգամ երգչուհին վերջապես բացահայտեց այն նաև հանրության համար։

Նրա երկրպագուները անհամբեր սպասում էին այդ բացահայտմանը։ Լիլիթն ու Վահրամ Պետրոսյանը տղա են ունենալու։ Երգչուհին սոցհարթակում մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ինքն անչափ երջանիկ է։

Երջանկությունն ասես նրա աչքերից հորդում է։ Տեսանյոթին կից Լիլիթը գրել է․ «Սա հիմգ ամիս առաջ էր, բայց ամեն օր ապրում եմ նույն հրճվանքն ու ուրախությունը»։

Նրա երկրպագուները մեկնաբանություններում արտահայտել են իրենց անսահման ուրախությունը, հղել շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ։ Ավելի վաղ Լիլիթը լուսանկարներում հանդես էր գալիս վարսերի մե՛կ վարդագուն, մե՛կ կապույտ երանգավորմամբ։

Այդ կերպ նա փորձում էր հասունացել ինտրիգը և յուրաքանչյուր հրապարակում գերազանցում էր նախորդին։ Հովհաննիսյանի կողմից հանրայնացված հերթական տեսնայութին ծանոթացեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: