«Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական․․․վստահ եմ, որ զարգացած երկիր դեռ կարող ենք ունենալ, և այդ հարցին օգտակար միշտ եմ լինելու»․ Սիրուշո


Սիրուշոն բավականին մեծ լսարան ունի։ Նրան սիրում և ընդունում են տարբեր երկրներում և միջազգային հարթակներում։

Հայրենիքում աճախ երգչուհին քննադատությունների է արժանանում նրա համար, որ քաղաքական ասպարեզում վառ ներկայացվածություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամ է։ Թերևս բոլորին է հայտնի, որ երգչուհին Լևոն Քոչարյանի կինն է։

Եվ քաղաքական պայքարում, բնականաբար, ամուսնու և, առհասարակ, ընտանիքի կողքին կանգնած է։ Այսօր Սիրուշոն սոցիալական իր հարթակներում գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձ է կատարել հայաստանյան իրավիճակին և հետընտրական տրամադրություններին։

շՆշել է, որ այն հայի տեսակի հարց է, ոչ թե ընտանիքի, քաղաքականության։ Գրել է․ «Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական:

Հայի տեսակի, գոյատևման, զարգացած երկիր ունենալու հարց է, ինչը, վստահ եմ, որ դեռ կունենանք, և այդ հարցին օգտակար միշտ եմ լինելու: Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: