«Սա իմ կյանքի սպասված ու երջանիկ օրվանից հատված է․․․»․ Գարիկ Պապոյանի կնոջ հրապարակումը


Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննան, համացանցային տիրույթում ակտիվ է։ Երեք երեխաների մայրը մասնագիտական աշխատանքով չի զբաղվում, սակայն օրն այնքան լեցուն ու հետաքրքրական է կազմակերպում, որ ժամանակը չի բավականացնում։

Մարիաննան զբաղվում  է երեք դուստրերի դաստիարակությամբ և խնամքով։ Գարիկի և Մարիաննայի երրորդ դուստրը մի քանի ամսական է և մայրիկը հաճախ է նշում, որ հազիվ է հասցնում օրվա նախատեսված գործերը։

Նա բլոգերությամբ է զբաղում և սիրով ցույց է տալիս իր հեղինակային ուտեստները, որոնք բացառապես բուսական ծագման են։

Գարիկի ընտանիքի հրաժարվել է կենսդանական ծագման սննդից և առողջ ապրելակերպ է վարում։ Այս անգամ Մարիաննան հետևորդներին ներկայացել է անչափ գեղեցիկ և ոճային կերպարով, որին կից գրել է․ «Երջանիկ պահերը պետք է ֆիքսել։

Կյանքն անկանխատեսելի է․ երբ պլանավորում ես լիաթոք ուրախանալ, հանկարծ մի բան «կիսատ» է ստացվում, իսկ երբեմն «սովորականդ» անսպասելիորեն վերածվում է ամենահիշարժանի և ամենաերջանիկի։

Սա իմ կյանքի սպասված ու երջանիկ օրվանից հատված է, երբ շպարս կապ չունի դեմքիս գեղեցիկ արտահայտության հետ, այդ իմ ներքին գեղեցիկ էմոցիաներն են դրոշմվել դեմքիս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: