Հովհաննես Ազոյանը ժամանակին մշտապես էկրաններին էր․ խաղում էր ֆիմերում, սիթքոմերում, վարում էր հաղորդումներ։ Վերջին տարիներին նա գրեթե չի երևում էկրաններին։

Պարզվում է դերասանը գործունեության այլ ոլորտ ունի։ Նա տարվել է արվեստով։ Հովհաննեսը սկսել է նկարել և կարծես թե վատ չի ստացվում։ Դերասանը հաճախ էր կնոջ հետ միասին աշխատում գույների հետ։

Արվեստի այս ոլորտը նրան դուր է եկել և սկսել է գեղեցիկ աշխատանքներ ստեղծել։ Եվ ահա Հովհաննես Ազոյանը հանրությանն է ներկայացրել իր առաջին աշխատաքը։

Այն բավականին մեծ պատկեր է, որտեղ երևում է ծովը և երկինքը հազարավոր գույներով։ Այն իսկապես գեղեցիկ է ստացվել և գրավել է շատերին։ Լուսանկարին կից Հովհաննեսը գրել է․ «Սա իմ առաջին աշխատանքն է։ Հովհաննես Ազոյան։ Խաղաղությունը գործողություն է»։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել զարմանք պարունակող գրառումների, որոնց մի քանիսին Հովհաննեսը պատասխանել է՝ նշելով, որ զարմանում է նրանց զարմանքից։