«Սա ի՞նչ էր, եթե ոչ նոր ընտրություն․ արձանագրեք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը եղել է առավոտյան ժամը 12:00 ին»․Հայկ Թորոյան


Հայկ Թորոյանը գրում է․ «Սա ի՞նչ էր, եթե ոչ նոր ընտրություն։ Արձանագրեք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը եղել է առավոտյան ժամը 12:00 ին, որից ընդամենը 4 ժամ անց, Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր Հայաստանի Արժանապատիվ քաղաքացիներով։

Այն քաղաքացիներով, որոնք արթուն և ամուր կանգնած են իրենց երկրի և իրենց իսկ ձայնի քվեին արժանացած իշխանության կողքին։ Ժողովրդի միակ պահանջը՝ վերջ Թավիշին, ինչն էլ ընդունվեց ի գիտություն։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ոչ թավշյա երկրում՝ առանց 17+- ի Հայաստանում։ Հ.Գ. Հանրապետության Հրապարակը մոտ 30-հազար ՔՄ է, 1 մք ում, եթե հաշվենք 3 մարդ, ուստի կստացվի 90-հազար մարդ։

Իսկ ազատության հրապարակը, որտեղ 17 +- եր, 2000 քմ է, որը լեփ-լեցուն վիճակում չի կարող գերազանցել 7-8 հազար դրամագլուխը։ Ուստի այսօր Փետրվարի 25-ին Հայ ժողովուրդը իր ձայների մեծամասնական ուժով վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի Կառավարության լեգիտիմությունը։

Այժմ Ժողովուրդը սպասում է իր իսկ հարկերով վճարվող բոլոր կառույցներին կտրուկ և ոչ թավշյա տոտալ կադրային ջարդին և հնազանդ ծառայելու Հայաստանի Ժողովրդին»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!