«Սա այն առանցքային դեպքերից մեկն  է, որից վախենում են Քոչարյանն ու Սարգսյանը»․ Լյովա Եղիազարյան


Լյովա Եղիազարյանը, ով հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, անձնական օգտահաշվում գրառում է կատարել դատարանում հնչած արդարադատության նախարարի հարցի վերաբերյալ։

Նախարարը հարցրել էր, թե արդյոք հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի վերաբերյալ հիշողություններն  ազդել են ընտրողների վերջնական որոշման վրա։ Լյովա Եղիազարյանը բոլորի ուշադրությունը  հրավիրում է նախկին իշխանություններին սատարող Դավիթ Հարությունյանի վրա։

Նա նշում է, որ նախարարի հարցի ժամանակ վերջինս անհանգիստ շարժումներ  է կատարել և հայտնել , որ հայտնի վերոնշյալ  դեպքերը կապել նախկին իշխանությունների հետ՝ առնվազն անբարոյականություն է։

Լյովա Եղիազարյանը գրառման մեջ հարց  է ուղղում, թե ինչո՞ւ են այդքան վստահ իրենց կարծիքին, երբ այդ հարցերն այսօր օրակարգային են։

«Սա այն առանցքային դեպքերից մեկն  է, որից վախենում են Քոչարյանն ու Սարգսյանը, հակառակ դեպքում ժամանակին չէին խանգարի դատավարությանը, որի ականատեսն եմ եղել»,- գրել է Լյովա Եղիազարյանը, այնուհետև նշել, որ ամբողջ իրավական համակարգը Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ զբաղված էին հոկտեմբերի քսանյոթի կազմակերպիչներին թաքցնելով։


Понравилась статья? Поделиться с друзьями: