«Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է նշել 22-ամյակը և ովքեր էին հայտնի հյուրերը


Անիտա Ավետիսյանը սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Անիտան ճանաչելի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից։ Երեկ դերասանուհու 22-ամյակն էր։

Դերասանուհին պատմել է, որ ծնունդը սկսել է կեսգիշերին․ ընկերները նրան անակնկալ են մատուցել։ Իսկ երեկ ծննդյան տոնի խնջույքին են հավաքվել։ Խոստովանել է, որ խնջույքներ չի սիրում, սակայն ընկերների հետ հավաքույթներ սիրում է։

Օրը կազմակերպել է ծնողների հետ միասին, տորթը ծնողներն են ընտրել։ Ծննդյան օրվա գույնը վարդգույնն է եղել։

Պատմել է, որ մոմերը փչելիս երազանք է պահում և հավատում է դրանց իրականացմանը։ Անկեղծացավ, որ երազանքները կապված են մասնագիտության հետ։

Նվերների մասին խոսելիս՝ նկատեց, որ նվիրել է սիրում։ Պատմում է, որ հաճույք է ստանում դիմացինի ուրախությունից։

Դե իսկ ծննդյան օրը նշել է գործընկերների հետ, որոնց հետ մտերմացել է և կարծես մի ընտանիք լինեն։ Նրանք դարձել են իսկական ընկերներ։

Օրն անչափ ուրախ է անցել։ Անգամ կորցրել էին ժամանակի զգացողությունը․ռեստորանը փակվում էր, սակայն նրանք դեռ երգում, պարում էին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!