«Սարի աղջիկ» հեռուստասերիալից հայտնի Աիդա Կարապետյանը նշում է 19-ամյակը․ ի՞նչ երազանք է ունեցել դերասանուհին , որը կատարվել է


Երիտասարդ դերասանուհի Աիդա Կարապետյանն այսօր դարձավ 19 տարեկան։ Դերասանուհին ճանաչելի դարձավ «Սարի աղջիկ» հեռուստասերիալից։ Անկեղծ խաղի շնորհիվ շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Ծննդյան օրվա հետ կապված նոր ֆոտոշարք է իրականացրել։

Լուսանկարներում երիտասարդ դերասանուհին կերտել է աղջնակի կերպար, ներկայացել երկու պոչիկներով։ Աիդայի խոսքով կերպարն իր մեջ խորհուրդ է պարունակում․ չի ձգտում մեծանալ։ Օրը սկսել է կեսգիշերն անց ընտանիքի հետ, ովքեր նրան անակնակալ են մատուցել։ Աիդան նշել է, որ չնայած ընտանիքի կողմից այդ անակնկալը ամենամյա բնույթ է կրում՝ միևնույնն է այն իրեն չի ձանձրացրել։

Դերասանուհին սիրում է ծննդյան օրը և այդ օրվա անակնակլաները։ Անցնող տարվանից գոհունակություն հայտնեց՝ նշելով, որ շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Խոստովանեց, որ նախորդ տարի մոմերը փչելիս երազել է նկարահանվել և այն իրականացել է։ Հույս է հայտնել, որ այս տարվա երազանքն էլ կկատարվի։

Նաև պարզաբանել է, որ երազանքների կատարման համար քայլեր  է կատարում, որպեսզի հասնի նպատակ դարձրած երազանքներին։  «Ինձ երջանկացնում է նույնիսկ ամենաչնչին բանը։ Ես ուրախ եմ, որ լավ ընտանիք, հարազատներ, ընկերներ ունեմ։

Ձեռքբերում է, որ հիմա այնտեղ եմ, որտեղ կամ, պարային ասպարեզում ևս հաջողություններ եմ գրանցել։ Փորձում եմ ամեն րոպեն լիարժեք ապրել, որպեսզի հետո չափսոսամ»,- ասել է Աիդան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!