Սատանան զգեստով. Անահիտ Ադանյանի նոր, շքեղ լուսանկարները


Անահիտ Ադամյանը երիտասարդ երգչուհի է, ով արդեն բազմիցս հասցրել է գերել հանրությանը իր գեղեցիկ ձայնով ու վոկալային տվյալներով։

Գաղտնիք չէ, որ երգչուհին սիրված արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Սակայն երգչուհին երբևէ հայտնի պապիկի անվան տակ չի ներկայացել։

Նա փորձում է իր հետագիծը թողնել։ Անահիտի տաղանդն ակնհայտ է և դեռ մեծ բեմերում աղջկան կրկին հնարավորություն կունենանք տեսնելու։ Երգչուհին երբեմն էլ հայտնվում է քննադատությունների կիզակետում։ Անահիտին շատ են մեղադրում մեծական պահվածքի, հագուկապի և այլնի համար։

Սակայն Անահիտը մի քանի անգամ արդեն նշել է, որ ինքը բեմի մարդ է և հագնվում է այնպես, ինչպես հարմար է գտնում և՛ ինքը, և՛ միջոցառման կազմակերպիչները։

Այս անգամ երգչուհին նոր լուսնկարներ է ներկայացրել, որտեղ շլացնող տեսքով է հանդես  եկել։ Նա լուսանկարներին կից գրել է․ «Սատանան զգեստով, դուք նրան տեսե՞լ էիք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: