Ինչպես հայտնի է Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը միավորվել են և լծվել ինչպես իրենք են ասում՝ հայրեիքի փրկության գործին։ Այսօր եռյակը «Հայելի» ակումբի ասուլիսի ընթացքում խոսել և քննարկել է տարատեսակ հարցեր։

Նրանց զրույցը հիմնականում ընթացել է, թե ինչու չեն հավաքվում և գնան ու դուրս շպրտեն Նիկոլ Փաշինյանին թեմատիկայի շուրջ։ Հրանտ Բագրատյանը կոչ արեց 19։00-ին հավաքվել Ազատության հրապարակում, ձևավորել փրկության ճակատ և տեր կանգնել երկրին։ «Ուրիշ ճար չկա , էս ա լուծումը», — ասաց Բագրատյանը։

Ասուլիսի ընթացքում Անժելա Թովմասյանը Արսեն Թորոսյանի գրառումը ընթերցելուց առաջ ասաց․ «Էս անասունի գրառումն եմ կարդում», ապա ընդհատելով ՝ ներողություն խնդրեց և կրկին շարունակեց ընթերցել։

Այնուհետև Բագրատյանը շետեց, որ պանդեմիան ձախողաց, հող հանձնած, կաշառակեր մի մարդ, դեռ կարողանում է խոսել, ապա նշեց, որ նրա ականջները պետք է կտրել։ Դիմելով Սասուն Միքայելյանին՝ ասաց․ «Սասուն Միքայելյան, դու պիտի հայտարարություն տաս, որ Արսեն Թորոսյանի ականջները կտրում ես, որ երկիրը երկիր դառնա։

Դուք կատարում եք Ալիևի պատվերը և ես դրանում կասկած չունեմ»։ Ասուլիսի մանրամասները կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։