Սառը նախուտեստ, որն անչափ համեղ է․ միջուկով լավաշ


Լավաշն ամբողջ աշխարհում սիրում են, և հայկական այս հացը մեծ տարածում է գտել։ Այն բազմաթիվ ուտեստների կարևոր բաղադրիչ է դարձել և նուրբ ու հագեցնող համով դարձել է նաև արտասահմանցու սեղանի անբաժան մասը։

Այս անգամ ներկայացնում ենք սառը նախուտեստ, որը սեղանից առաջինը կվերջանա իր անչափ համեղ լինելու համար։

Անհրաժեշտ է՝

Սամիթի ոչ մեծ փունջ

Հավի ծխեցրած միս — մեկ ամբողջական

Հավկիթ — 3 հ․

Կարծր տեսակի պանիր — 200 գ

Թթվասեր — 2 ճ․գ․

Մայոնեզ — 2 ճ․գ․

Վարունգ — 1 հ․

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Լավաշ — 2 հ․

Անհրաժեշտ կլինի նաև սննդային պոլիէթիլենային թաղանթ

Բաղադրիչները պետք է մանրացնել, սակայն չմիացնել իրար։ Դրանք կկիրառվեն առանձին-առանձին։ Մայոնեզի և թթվասերի փոխարեն կարելի է օգտագործել հալվող կաթնաշոռային պանիր։

Իսկ պատրաստի ռուլետն ուղղակի կհիացնի ձեզ թե՛ իր տեսքով, թե՛ համով։ Պատրաստման մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: