Վաչե Ամարյանը այն երգիչներից է, ով իր կենսուրախ տրամադրությամբ մշտապես կարողանում է վարակել հանդիսատեսին նույնիսկ էկրանի հակառակ կողմից։

Վաչեն սոցհարթակում նույնպես ակտիվ է և սիրով ցույց է տալիս իր կյանքի ուշագրավ մանրամասները։ Երեք երեխաների հայրը աշխատանքի բերումով շատ է շրջագայում։ Նա հիմնականում լինում է Ամերիկայում։

Այդ պատճառով էլ ընտանիքին շատ է կարոտում, որն էլ պատճառ է ընտանեկան դրվագների հաճախակի հրապարակման համար՝ հատկապես երեխաների մասնակցությամբ։ Ամանորյա օրերին Վաչեն գտնվել է Ամերիկայում։ Նա տոնական օրերին աշխատել է և ուրախացրել Ամերիկայում բնակվող հայերին։

Երգիչը մի հոլովակ է ներկայացրել, որտեղ ինքը երգում է հայերեն սիրված մի ստեղծագործություն և փորձում երգի բառերը սովորեցնել Սանտա Կլաուսին։ Հոլովակին կից երգիչը գրել է․ «Սանտա Կլաուսին սովորեցնում ենք հայերեն երգել 23 թվից հետո»։

Իսկ զվարճալի հոլովակը և երգի բառերի սովորեցնելու ընթացքն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։