«Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախում»․ Ջրային կոմիտեի նախագահ․ թեժ բանավեճ․ տեսանյութ


Նոր գումարման Ազգային Ժողովը աշխատաքի առաջին օրվա մեկնարկից ի վեր թեժ նիստեր է անցկացնում։ Վիճաբանությունների, բղավոցների և ինտրիգային հայտարարությունների պակաս այդ դահլիճում չի լինում։

Այսօր վիճաբանություններով և բանավեճերով լի հերթական նիստն է եղել։ Նիստին մասնակցել է նաև Կարեն Սարգսյանը, ով հանդիսանում է Ջրային կոմիտեի նախագահը։

Արծվիկ Մինասյանի ելույթից հետո Կարեն Սարգսյանը զայրացավ և ամբիոնից արձագանքելով նրան՝ ասաց, որ նա իրական մանիպուլյանտ է, քանի որ այնպիսի թվերի մասին էր խոսում, որ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն։

Սարգսյանը նկատեց, որ Մինասյանի տեքստը այնպես էր գրված, կարծես ինչ-որ մեկին հաճոյանալու խնդիր կար։ Այնուհետև հարց է ուղղել, թե այդ ո՞ւմ պետք է հաճոյանար վերջինս։

«Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախում»,- զայրացած հայտարարել է Կարեն Սարգսյանը։ Թեժ բանավեճի վերաբերյալ մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: