«Սահմանամերձ գյուղի բնակիչներ, եթե կարիքը կա, պատրաստ եմ ձեր երեխաներին մեր տանը պահել». Սուրեն Շահվերդյանի հայտարարությունը


Երբ համացանցում առավոտյան տարածվեց նկուղի մի անկյունում քնած տավուշցի փոքրիկ աղջնակի լուսանկարը, շատ հոգեբաններ ու մտահոգ քաղաքացիներ բարձրաձայնեցին այս օրերին փոքրիկներին սահմանամերձ գյուղերից հեռացնելու հարցը:

Առաջարկվում է այս ընթացքում ամառային ճամբարներ ստեղծել, որոնք կզբաղվեն միայն սահմանամերձ բնակավայրերից եկած փոքրիկների խնամքով՝ միաժամանակ նրանց հետ տանելով նաև հոգաբանական աշխատանքներ, քանի որ հասկանալի է, որ նրանք այս օրերին որոշակի վախի զգացում ապրած կլինեն:

Այս ամենից զատ, հայտարարություններ հրապարակեցին նաև տարբեր օգտատերեր, ովքեր ցանկություն և պատրաստակամություն հայտնեցին տավուշցի փոքրիկներին միառժամանակ իրենց տանը հյուրընկալել:

Այս հայտարարություններին միացել է հայտնի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ պատրաստ է սահմանակից գյուղերի բալիկներին հյուրընկալել իր տանը, եթե դրա կարիքն ու անհրաժեշտությունը կա:

Հայտնի ռեժիսորի այս հայտարարությանը միացել են նրա հետևորդներից շատերը՝ իրենք ևս պատրաստակամություն հայտնելով ընդունել սահմանամերձ բնակավայրերից փոքրիկ հյուրեր:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!