«Սաթ ջան, ես պատկերացնում եմ, թե մաման որքան  երջանիկ է եղել այսօր՝ քո ծնունդով․․․»․ Նունե Եսայանը հրապարակել է Սերժ Սարգսյանի դստեր լուսանկարը և հուզիչ գրառում կատարել


Այսօր Սերժ Սարգսյանի դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ծննդյան օրն է։ Սաթենիկի ընտանիքում տարին ողբերգություն բերեց։ Նա կորցրեց իր մորը։

Այս տարի նա առաջին տարեդարձն է անցկացրել առանց մայրիկի։ Սաթենիկ Սարգսյանին տարեդարձի առիթով շտապել են շնորհավորել ինչպես հարազատներ և բարեկամներ, այնպես էլ  բազմաթիվ օգտատերեր։

Հոբելյարին համացանցային իր հարթակում շնորհավորել  է նաև Նունե Եսայանը, ով ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Երգչուհին հանրայանացրել է Սաթենիկի լուսանկարը և կից կատարել հուզիչ գրառում։

Նունեն գրել է․ «Սաթ ջան, ես պատկերացնում եմ, թե մաման որքան  երջանիկ է եղել այսօր՝ քո ծնունդով․․․ Հիմա էլ երկնքից ժպտում է քեզ, հաստատ․․․»։ Մեկնաբանություններում օգտատերերը նկատել են, թե որքան նմանություններ կան մոր և դստեր միջև։

Նրանք շնորհավորել են Սերժ Սարգսյանի դստերը և հանդես եկել ջերմ ու բարի բարեմաղթանքներով։ Սաթենիկն ամուսնացած է և երեք երեխաների մայր։ Մասնագիտությամբ՝ տնտեսագետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: