Կորոնավիրուսն արդեն 2-րդ տարին է ինչ չի լքում Երկիրը։ Մասնագետները շարունակում են պնդել, որ վիրուսի մուտացված տեսակները մեծ վտանգ են ներկայացնում։

Covid19-ը միլիոնավոր կյանքեր խլեց։ Գիտնականները ջանք չեն խնայում վիրուսի դեմ պայքարող միջոցների հայտնագործման համար։

Մի քանի երկրներ կարողացել են ստանալ պատվաստանյութեր, որոնք շրջանառվում են տարբեր պետություններում, բայց դեռևս բարձր ցուցանիշներ չի ստացվել ապահովել։ Մասնագետները պնդում են, որ մոլորակի 70-80%-ի պատվաստման դեպքում միայն կարող է դինամիկ աճ նկատվել։

Այս օրերին ռուսական լրատվականները հայտնում են՝ ռուս մասնագետներին հաջողվել է կորոնավիրուսին ճնշող պրոբիոտիկներ գտնել, որոնք կճնշեն Covid19-ի բազմացումն ու գտարածումը և կարող են լավացնել մարսողությունը։

Մասնագետները փորձարկման են ենթարկում հայտնաբերած պրոբիոտիկները և լիահույս են , որ առաջիկայում կհաջողվի փրկել Երկիրը չարաբաստիկ վիրուսի ճիրաններից, որն արդեն հասցրել է բավականաչափ վնասներ հասցնել մարդու առողջությանը և կյանքի որակին։