Գարիկ Մարտիրոսյանին ճանաչում և սիրում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Հայտնի հումորիստ, շոումենը ինսթագրամյան հարթակում որոշակի մանրամասներ է հայտնել։

Գարիկն ուղիղ եթերում պատասխաններ է տվել հետևորդների հարցերին, որոնց գերակշռող մասը Հայաստանի վերաբերյալ էր։

Ինչը ևս մեկ առիթ էր Գարիկի համար հայտնել իր՝ հայրենիքի հանդեպ սերը։ Իր խոսքում նշել է, թե որքան է սիրում հայրենիքը՝ Հայաստանը, ուր հաճախակի է այցելում և հետևորդներին խորհուրդ է տալիս նույնպես այցելել, լինել Երևանում, Էջմիածնում և վայելել Հայաստանը։

Գարիկը հայտնել է, որ թեև մշտական բնակություն և աշխատանքային գործունեություն ունի Ռուսաստանում, բայց այդ ՌԴ քաղաքացիություն դեռևս չունի, նա Հայաստանի քաղաքացի է։ Նրա ամեն ուղևորությունը Հայաստան իրական տոն է և ուրախություն իր և ընտանիքի համար։

Շոումենը հայտնել է՝ երկու երկրներում էլ շատ լավ է զգում։ Նա հրաշալի տիրապետում է և՛ հայերենին, և՛ ռուսերենին, սակայն հասկանում է ութ լեզուներ։