Ստյոպա Սաֆարյանը պարբերաբար անդրադառնում է քաղաքական անցուդարձին՝ ներկայացնելով այդ մասին սեփական վերլուծությունները։

Եվ ահա այս անգամ նա ներկայացրել է հերթական վերլուծությունը, որը կապված է ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի ելույթներին, որը տեղի է ունեցել ԱԽ-ում։ Այս մասին նա գրել է․ «ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ելույթը բոմբ էր՝ հասցեական, Ալիևին ուղղված նշմարվող նախազգուշացումով ու դրված ոսկերչական խաղով։

Մեր Ֆրանսիայի մասին չասեմ երկրորդ ջութակն էր։ Անգլիան վատ չէր։ Իռլանդիան, Նորվեգիան լավն էին։ Քենիան զարմացնող էր։ Աֆրիկյան պետությունները նույնպես լավն էին։

Ապրի Հնդկաստանը, որի նախագահությունը մեր բախտից էր ու որ նիստ հրավիրեց։ Իհարկե, բոլորս ավելին ենք սպասում՝ Ադրբեջանի դատապարտում և այլն։ Բայց մի ոչ մի բան Ալիևի օգտին չէ։ Դեբիլն իր գլխին սարքեց։ Ապրի Հայաստանի դիվանագիտությունը։ Նուրբ խաղ է տանում։

Ռուսաստանը, ինչպես անցած անգամ, մի հարամ բան պետք է աներ՝ արեց։ Մնացածի մասին փաստարկված՝ վաղը։ Դիմանալու ենք ու լավ է լինելու։ Ես արդեն դա տեսնում եմ»։