Ռուզաննա Մանուչարյանի համացանցային հարթակը ողողված է դստեր՝ մեկը մյուսից գեղեցիկ լուսանկարներով։ Դերասանուհու հետևորդները ուշի ուշով հետևում են, թե ինչպես է մեծանում փոքրիկը։ Արտիստները փոքրիկին շնորհել են Վիկտարյա անունը։

Փոքրիկ Վիկտորյան արդեն մեկ տարեկան է։ Այդ առիթով դերասանուհի մայրիկը նոր ընտանեկան ֆոտոշարք է ներկայացել, որտեղ այնքան ջերմություն ու սեր կա։ Երիտասարդ ընտանիքը իրական օրինակ է երիտասարդ զույգերի համար։

Ներկայացված լուսանկարներին կից Ռուզաննան շնորհակալ է եղել Աստծուց իր ընտանիքի համար։ Դերասանուհին հաճախ է նշում, որ փոքրիկն իրեն մոտիվացնում է և օգնում նորանոր հաջողություններ ունենալ։

Ռուզաննան հավելել է, որ այս մեկ տարին վայրկյանի պես անցան, բայց անսահման երջանիկ և հավատացած է, որ առջևում դեռ բազում երջանիկ օրեր են սպասում իր ընտանիքին։

Փոքրիկին շնորհավորել և ջերմ մաղթանքներ են հղել դերասանուհու երկրպագուները։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին և փոքրիկ Վիկտորիային մաղթում լավագույնը։