Ռուզաննա Մանուչարյանի դուստրը 9 ամսական է․ դերասանուհին նոր ֆոտոշարք է ներկայացրել


Ռուզաննա Մանուչարյանի և Վահան Միրաքյանի դուստրն արդեն ինն ամսական է։ Ինն ամիս առաջ երջանկացած դերասանները շարունակում են վայելել երջանկությունը։

Երջանիկ մայրիկը հանրայնացրել է դստեր նոր ֆոտոշարքը և ցույց տվել իր երկրպագուներին, թե որքան է մեծացել փոքրիկը։

Ռուզաննան կից նաև ներկայացրել է գրառում․ «Մի անգամ Ամանորին մենք հենց քո մասին ենք երազել․․․ Դու արդեն քո լեզվով երգում ես, կարոտում ես, երբ քեզ հետ չեմ․․․»։

Այնուհետև դերասանուհին պատմել է, որ դուստրն արդեն երկու ատամ ունի և ակնարկել է, որ առաջիկայում ատամհատիկի արարողություն կլինի և Վիտորյան կընտի իր ապագա մասնագիտությունը։ Ռուզաննան նաև հայտնել է, որ ողջ կյանքում կլինեն դստեր կողքին և կհարգեն նրա յուրաքանչյուր որոշում։

Ավելի վաղ դերասանուհին հայտնել էր, որ Նոր Տարին անչափ շատ է սիրում և այն միշտ ասոցացնում է ընտանիքի, սիրո և լուսավոր ապագայի  հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: