Ռուբեն Մաթևոսյանն իր 80-ամյակի երեկոյին առաջին անգամ բեմից անակնկալ մատուցեց տիկնոջը


Հունվարի տասներկուսին Ռուբեն Մաթևոսյանը նշել է 80-ամյակը։ Մաեստրոյի համար կազմակերպվել է երեկո, որտեղ մտերիմները, ընկերները, հարազատները հնարավորություն են ունեցել շնորհավորելու նրան և իրենց սրտի խոսքը հղելու։

Մեր կողքին ապրող լեգենդը քսաներեք տարեկանում արդեն վաստակավոր արտիստի կոչում ուներ։ Այս ութսուն տարիները չեն ընկճում մաեստրոյին։

Ինքն իր տարիքի մասին ասում է, որ 60 տարեկան է, քանի որ հենց այդքան տարի է, որ երգում է։ Ժողովրդական արտիստն այսօր ղեկավարում է այն նույն անսամբլը, որտեղ ծնունդ առավ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը։

Ռոբերտ Ամիրխանյանն ասում է, որ նրանք դարի ընկերներ են և երգերից շատերը հենց Մաթևոսյանի շնորհիվ են ճանաչվել։ Լեյլա Սարիբեկյանի համար Մաթևոսյանը կյնաքի ուղենիշ է։ Նունե Եսայանն ասում է, որ երեսուն տարի առաջ երազել է, որ իրեն նկատի, իսկ այսօր  ընկերներ են։

Համերգի ավարտին Ռուբեն Մաթևոսյանը բեմից 1-ին անգամ երգը նվիրեց սիրելի տիկնոջը՝ տիկին Զվարթին, շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ, ասաց․ «Իմ Զվա՛րթ, դու իմ կյանքը դարձրիր զվարթ»:


Понравилась статья? Поделиться с друзьями: