Ռոմելա Սարգսյանը հանրությանը ներկայացավ հայտնի հեռուստասերիալներից մեկում և անմիջապես դուր եկավ հեռուստադիտողի կողմից։

Նրա մասնակցությամբ սերիալները բարձր դիտողականություն էին ունենում և շատերին գրավում։ Դերասանուհու նկատմամբ մեծ հետաքրրքություն կար և պատճառներից մեկն էլ նրա փակ լինելն էր։

Ռոմելան մասնակցում էր հարցազրույցների, պատասխանում հարցերի, խոսում և ներկայացնում իր կյանքը, սակայն անձնական կյանքից մանրամասներ գրեթե չի հանրայնացնում։ Վերջերս միայն հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացած է, սակայն ամուսնուն հանրայնացնել նույնպես չի ցանկանում։

Ռոմելա Սարգսյանն օրերս նոր ֆոտոշարք է ներկայացրել և հիացրել հետևորդներին։ Լուսանկարներում դերասանուհին անչափ նուրբ ու գեղեցիկ տեսքով է հանդես եկել։ Նոր կերպարը նրան շատ է սազում։ Ֆոտոշարքի համար նա նախընտրել է վարդագույն հագուստ, որն էլ անչափ նրբացրել է նրան և ընդգծել գեղեցիկ դեմքն ու մարմինը։

Լուսանկարներում դեասանուհին նուրբ դիմահարդարմամաբ է և գեղեցիկ վարսահարդամամբ։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։